Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան տան դիմաց հայկական երգ ու պարի ներքո ցույց է անցկացվում
Նիդերլանդներում հայ երիտասարդները, համայնքի ներկայացուցիչները հայ-ադերբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հակառակորդի ագրեսիվ քաղաքականության դեմ ցույց են անում Ադրբեջանի դեսապանատան դիմաց: Հավաքվածները ծածանում են Հայաստանի դրոշը, բաց թողնում կարմիր, կապույտ, ծիրանագույն ծուխ:
Հայերը բարձրախոսով նիդերլանդական հանրությանը ներկայացնում են տարբեր ժամանակներում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, գործողությունների մասին:
«Ինչպես 90-ականներին ծնի բերեցինք քո հորը և Արցախը փրկեցինք, նույնն կերպ էլ քեզ ենք ծնկի բերելու, Ալիև»,-ասաց երիտասարդներից մեկը:
Հավաքվածները Հայաստանի դրոշներն են ծածանում հայկական երաժշտության ներքո, պարում, երգում, վանկարկում՝ «Հայաստան», «Արցախ», «Ալիև՝ դիկտատոր»:
Քիչ ավելի հեռու տեսանելի են նաև ադրբեջանական դրոշները:
Gepostet von Vartan Manoukian am Samstag, 18. Juli 2020