ՇՎՏՄ-ի ներկայացուցիչները այցելել են Երևանի Ավան վարչական շրջան. խախտումներ չեն արձանագրվել
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Ավանվարչական շրջանում: Բենզալցակայաններում, գազալցակայաններում և շինանյութի առևտրի կետերում կրկնայցերի և մշտադիտարկման ընթացքում որևէ էական խախտում չի արձանագրվել:
«Տնտեսավարողների մոտ փակցված են եղել միայն դիմակով սպասարկելու վերաբերյալ իրազեկման թերթիկները, առկա են եղել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, սոցիալական հեռավորություն պահելու նպատակով արվող գծանշումները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:
ՀՀ ողջ տարածքում Տեսչական մարմնի կողմից իրականացվող մշտադիտարկման գործընթացը շարունակվում է: