Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ն հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները Թեհրանի կողմից եմենցիներին զենքի մատակարարման առնչությամբ

Թեհրանը հերքել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մեղադրանքներն Իրանի կողմից եմենական «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար շարժմանը զենքի մատակարարումների մեջ: Հուլիսի 9-ին համապատասխան հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Ամերիկացիները, որոնք զգում են, որ իրենց չի հաջողվի պահպանել մեր երկրի նկատմամբ սպառազինության մատակարարման բռնարգելքը (…), փորձում են մեղադրանքների եւ խաբեության միջոցով հիմնավորել առավելագույն ճնշման (քաղաքականության) երկարաձգումը եւ իրենց չարամիտ մտադրությունների իրականացումը»,- մեջբերում է նրա խոսքն Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը: Ըստ որում Մուսավին «չհիմնավորված» է համարել Թեհրանի հասցեին Վաշինգտոնի մեղադրանքները:

Հուլիսի 8-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ ամերիկացիները եւ նրանց դաշնակիցները հունիսին կալանել են նավ, որն իրանական զենք էր տանում եմենցի ապստամբների համար: Այդ առաչությամբ քաղաքական գործիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել երկարաձգելու զենքի բռնարգելքը Թեհրանի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս