Մակունցն ու Քրիստինա Քվինին գլխավորած պատվիրակությունը խոսել են TRIPP նախագծի իրականացման մասին

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրեն, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք կատավարությունից։

Լիլիթ Մակունցը ողջունել է Քրիստինա Քվինին գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը խոսել է Հայաստանի Կառավարության մի շարք առաջնահերթությունների մասին, այդ թվում՝ երկրի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման, ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության, TRIPP նախագծի իրականացման, տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման քայլերի մասին:

Քրիստինա Քվինն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, մանրամասներ ներկայացրել այս օրերին Հայաստանում ունեցած հանդիպումների և քննարկումների վերաբերյալ:

Հաջորդիվ՝ անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու հանրային բարեփոխումների իրականացման գործում քաղաքացիական հասարակության դերին, կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող քայլերի, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման և այլ թեմաների:

Երկուստեք կարևորվել են վերոնշյալ ոլորտներում Հայաստանի Կառավարության և ուղեղային կենտրոնի միջև համագործակցությանն ուղղված քայլերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031