«Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով. Ռուբեն Ռուբինյան
«Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի և 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ
Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում։
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն մասնակցելու այս հանձնաժողովի աշխատանքներին։

