Բաժիններ՝

ԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար

Լեհաստանում ամերիկյան ռազմակայանի տեղակայումն առանցքային նշանակություն ունի Վարշավայի համար. շարունակվում են դրա շուրջ քննարկումներն ամերիկյան կողմի հետ. ռազմակայանի համար արդեն ընտրվել են վայրերը: Այդ մասին լեհական RMF FM ռադիոկայանին հայտնել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը։

«Լեհաստանի տեսանկյունից ամերիկյան ռազմակայանի հարցը հանգուցային է։ Դրա տեղակայման վայրը նախապես ընտրված է։ Մենք ուշադրության ենք առնում երկու վոյեվոդություն՝ Ստորին Սիլեզիան և Մեծ Լեհաստանը, այսինքն՝ Վրոցլավի կամ Պոզնանի մերձակայքը (Լեհաստանի հարավ-արևմուտքը և արևմուտքը)», – ասել է նա։

Պատասխանելով ամերիկյան մշտական ​​ռազմակայան ստեղծելու հնարավորության վերաբերյալ հարցին՝ նա ընդգծել է, որ դրա համար նախևառաջ անհրաժեշտ է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի համաձայնությունը։ Տոմչիկի խոսքով՝ այդ մասին իրեն հայտնել են նաև Սպիտակ տանը, որտեղ նա վերջերս խորհրդակցություններ է անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականների հետ։

Այս տարի ավելի վաղ Լեհաստանը հանդես է եկել երկրում ամերիկյան մշտական ​​ռազմակայան ստեղծելու պաշտոնական առաջարկությամբ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ դիտարկում է Լեհաստանում ամերիկյան մշտական ռազմակայան կառուցելու հնարավորությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031