Ադրբեջանում սկանդալ է հասունանում Հայաստան անցած զինծառայողի շուրջ

Ադրբեջանում քննարկումներ են սկսվել Հայաստան անցած զինծառայող Նասիմի Մուսաևի դեպքի շուրջ։ Այս մասին հայտնում է «Karabakh Records» տելեգրամյան ալիքը։

Մուսաևը ծառայել է Լաչինի շրջանում տեղակայված զորամասերից մեկում։ Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 26-ին նա անհետացել է իր դիրքից:

Զինծառայողի ծնողները փորձել են հանդիպել ադրբեջանական բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ և տեղեկություններ ստանալ որդու մասին, սակայն նրանց մերժել են: Այնուհետև ծնողները գնացել են Ստեփանակերտի զորամաս և բողոքի ակցիա անցկացրել։

Մինչև Մուսաևի՝ ապօրինաբար Հայաստան անցնելու մասին տեղեկության տարածումը ընտանիքը որևէ հստակ պատասխան չի ստացել Բաքվի իշխանություններից։ Դեպքի մասին տեղեկությունից հետո ադրբեջանական սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր քննադատել են երկրի իշխանություններին՝ զինծառայողի ընտանիքի նկատմամբ անտարբերության և հարցի շուրջ լռելու համար։

Ադրբեջանական սոցիալական ցանցերում նաև հարցեր են բարձրացվել Արցախում ծառայող զինծառայողների պայմանների և բանակում առկա խնդիրների վերաբերյալ։

«Ի՞նչ է իրականում կատարվում Ղարաբաղում ծառայող ադրբեջանցի զինվորների հետ, և ինչպիսի՞ քաոս է տիրում բանակում», – հարցնում են ադրբեջանական սոցիալական ցանցերի օգտատերերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031