Բաժիններ՝

ԵՄ-ն որպես մակրոֆինանսական օգնություն շուրջ երեք միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 2-ին Ուկրաինային է 2,9 միլիարդ եվրո է փոխանցել բյուջետային կարիքները և պետական​​ապարատի աշխատանքը ֆինանսավորելու համար։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:

«Այսօր Եվրահանձնաժողովը Ուկրաինային է հատկացրել 2,9 միլիարդ եվրո՝ ֆինանսական կարիքներին աջակցելու և պետական ​​կառավարման վարչակազմի գործունեությունն ապահովելու համար, մինչ երկիրը շարունակում է պաշտպանվել Ռուսաստանի ծավալած պատերազմի դեմ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 2-ին փոխանցված միջոցներից 800 միլիոն եվրոն առաջին անգամ տրամադրվել է Ukraine Facility մեխանիզմի միջոցով՝ 2026–2027 թվականների համար 90 միլիարդ եվրո ծավալով Ուկրաինային աջակցության վարկի շրջանակներում։

2022 թվականից ի վեր ԵՄ-ն և դրա անդամ պետությունները Ուկրաինային, ընդհանուր առմամբ, տրամադրել են 227,4 միլիարդ եվրոյի աջակցություն, այդ թվում՝ 3,8 միլիարդ եվրոն՝ սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից, նշվում է հաղորդագրության մեջ։

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ մինչև 2026 թ. վերջը Ուկրաինայի համար հասանելի է մնում ևս 33,7 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն՝ համապատասխան պայմանների կատարման դեպքում. այն ներառում է 29,3 միլիարդ եվրո՝ Ուկրաինային աջակցության վարկի շրջանակներում և 4,4 միլիարդ եվրո՝ Ukraine Facility սկզբնական ծրագրով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031