Հատկապես այս օրերին քո նման նվիրյալների խոսքի և ներկայության կարիքը շատ է զգացվում, հուսով եմ, որ շուտով քեզ ազատության մեջ կտեսնենք. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այսօր «Սիսական» ջոկատի հրամանատար, ապօրինի անազատության մեջ գտնվող Աշոտ Մինասյանի ծննդյան օրն է:

Թե ինչ անարդարությունների շղթայով է անցնում Աշոտ Մինասյանը, շատերը գիտեն:

Հայրենիքին իրական ծառայություն մատուցած մարդն այսօր բանտում է բացառապես իշխանությանը քաղաքական առումով հակադրվելու, իր հայրենիքի կորստի հետ չհամակերպվելու և իր նահատակ ընկերների առաքելությունը շարունակելու համար:

Հրամանատար ջան, ծնունդդ շնորհավոր: Քեզ առաջնային առողջություն եմ մաղթում:

Հատկապես այս օրերին քո նման նվիրյալների խոսքի և ներկայության կարիքը շատ է զգացվում, հուսով եմ, որ շուտով քեզ ազատության մեջ կտեսնենք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031