Բաժիններ՝

Ուկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա

Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ Հնդկաստանից, Թուրքիայից, Եգիպտոսից և ԱՄՆ-ից։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ունենք չորս առաջարկ։ Ամենալայնը Հնդկաստանի առաջարկն է։ Էներգետիկա և հրադադար Սև ծովում»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ նմանատիպ առաջարկներով և հրադադարի տարբերակներով հանդես են եկել Թուրքիան և Եգիպտոսը։

«Եվ կա նաև չորրորդ առաջարկը՝ ԱՄՆ-ից՝ էներգետիկ հրադադարի մասին»,- ասել է նախարարը։

Սիբիգան նշել է, որ այն քննարկվել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031