Արցախում հաստատվել է COVID-19-ի երկու նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 96 դեպք, որոնցից 58-ը՝ բուժված:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է Հադրութի շրջանի ևս երկու կոնտակտավոր բնակչի մոտ: Միևնույն ժամանակ, COVID-19 ախտորոշում ունեցող երկու քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը բացասական էր, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունը:

Երկրում ընդհանուր առմամբ թեստավորվել է 1553 մարդ, կա 93 մեկուսացված անձ։ ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Տեսանյութեր

Լրահոս