Բաժիններ՝

Փոքր ընկերություններն ավելի ակտիվ պետք է լինեն գնումների գործընթացում

Փոքր և միջին ընկերությունները պետգնումների համար հայտարարվող մրցույթներում ոչ շահեկան վիճակում են խոշոր ընկերությունների նկատմամբ: news.am-ի փոխանցմամբ` այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքով՝ խոշոր ընկերությունները մրցակցային առավելություն են ստանում իրենց ռեսուրսների շնորհիվ:

Ա. Շաբոյանը նշել է, որ փոքր ընկերություններն ավելի ակտիվ պետք է լինեն գնումների գործընթացում, պետք է կարողանան բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, անհրաժեշտության դեպքում՝ բողոքներ ներկայացնեն:

Սակայն, ցավոք, ըստ նրա` բողոքարկման ինստիտուտը գործնականոմ չի աշխատում՝ վերջին մեկ տարում ստացվել է 56 բողոք, որից 50-ը ետ է վերադարձվել: Այնինչ ՏՄՊՊՀ-ն, ըստ Ա. Շաբոյանի, ի վիճակի չէ ամբողջությամբ վերահսկել գնումների ոլորտը, պետք է ազդակներ լինեն, թե որտեղ կան խնդիրներ:

Ի դեպ, գործարարների հետ հանդիպումը կազմակերպել էր Հայաստանում Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը (EDMC):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս