Ջենիֆեր Էնիսթոնը վաճառում է իր մերկ լուսանկարը
Ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր Ջենիֆեր Էնիսթոնը վաճառում է իր մերկ լուսանկարը բարեգործության համար: Դերասանուհին այս որոշման մասին հայտարարել է Ինստագրամի իր էջում:
«Ընկերներ» հեռուստասերիալի 51-ամյա աստղը հավաքում է միջոցներ, որոնք կուղղի ցածր եկամուտ ունեցող ամերիկացիների բժշկական ծառայությունների ապահովմանը:
Լուսանկարն արված է 1995 թվականին, լուսանկարիչ Մարկ Սելիգերի կողմից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը