Նուրբ վանիլային կեքս, որից որևէ մեկը չի հրաժարվի
Բաղադրիչներ
1. Ալյուր – 2 բաժակ
2. Կեֆիր – 1 բաժակ
3. Ձու – 3 հատ
4. Շաքարավազ – 200 գ
5. Վանիլին – 1 թ/գ
6. Կարագ – 100 գ
7. Փխրեցուցիչ – 14 գ
Պատրաստման եղանակը
1. Ձվերը հարել շաքարավազի հետ:
2. Ավելացնել կեֆիրը և հալեցրած կարագը, հարել:
3. Այնուհետև լցնել ալյուրը և փխրեցուցիչը, կրկին հարել:
4. Յուղաթղթով պատված կաղապարի մեջ լցնել խմորը, թխել 50 րոպե, 200 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը