Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ վերջինիս նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու և ՀՀ 2-րդ նախագահին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունները:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին կայացած՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրել էին վերջինից նկատմամբ կիրառված խափանման նմիջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ կամ գրավով փախարինելու երկու միջնորդություն:

Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: Մայիսի 8-ին դատական նիստերի դահլիճում վերջիններս վերահաստատեցին նախապես ներկայացրած իրենց դիմումներում նշված դիրքորոշումը, համաձայն որի՝ պատրաստ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու դեպքում երաշխավորել վերջինի պատշաճ վարքագիծը և մասնակցությունը դատական գործընթացներին:

Խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը ներկայացնելիս պաշտպանները նշել էին, որ միջնորդությունը հիմնավորված է երկրում կորոնավիրուսային վարակով և Ռոբերտ Քոչարյանի տարիքով: Նա 60-ն անց է, ունի առողջական խնդիրներ, այսինքն՝ միաժամանակ ներառված է կորոնավիրուսի մի քանի ռիսկային խմբում:

Մեղքադրող կողմի ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներն խոսքով՝ մայիսի 8-ին դատարանում ներկայացված միջնորդությունները անհիմն էին և ենթակա էին մերժման:

Տեսանյութեր

Լրահոս