«Ամաչում եմ Ձեր փոխարեն ա՛յ հաց ուրացողներ, ա՛յ ճանապարհ անցած ուրացողներ». Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ հայտարարությունների մասին

Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ անդրադարձավ մայիսի 11-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ իր հասցեին հնչեցրած հայտարարություններին, կամ, ինչպես Մարուքյանն ասաց, արձագանքեց մեջքից խփող իշխանությունների հայտարարություններին:

Պատգամավորը նախ խոսեց Ալեն Սիմոնյանի և Սասուն Միքայելյանի մասին, որոնք, ըստ Էդմոն Մարուքյանի, շահարկում են իրենց սրբություններին, իրենց մայրերին՝ իրենց գործած սխալների համար:

«Պարոն Սիմոնյան, այն, ինչ որ Ձեզ ասել եմ, ուղղված է կոնկրետ Ձեզ՝ Ալեն Սիմոնյան անձին, որովհետև կոնկրետ Դուք Ձեր ամբողջ քաղաքական վաստակը անբարոյականությամբ եք վաստակել և այն ինչ ասել եմ, Ձեզ է ուղղված: Ես պատրաստ եմ Ձեր մոր ձեռքը համբուրել: Պատրաստ եմ գնալ Ձեր հոր՝ Ռոբերտի գերեզմանի վրա ծաղիկներ դնել: Հետևաբար Ձեր հորն ու մորը մի խառնեք էս թեմայի մեջ: Այն ինչ ասել եմ, ուղղված է Ձեզ, Ձեր քաղաքական անբարոյական գործունեությանը, զրպարտությամնը: Ուղիղ մեկ ու կես տարի Դուք հայհոյում եք ինձ, «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչներին ու Դուք ստացել եք Ձեր պատասխանը, Ձեր գործունեության գնահատականը:

Մի խառնեք Ձեր սրբություններին, որովհետև ես սրբություններ հարգող մարդ եմ և որևէ մեկի սրբությանը որևէ պարագայում չեմ կպնում և չեմ կպնելու՝ որքան ուզում ա հունից հանեք: Այսինքն ինչ ասեմ, Ձեզ ա վերաբերվում, անձամբ Ձեր գործունեությանը, որպես մարդ գործունեությանը»,- ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահի հայտարարությանը, թե Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը և այլ «չակերտավոր գործիչներ պետք է ներողություն խնդրեն» իրենցի, Սասուն Միքայելյանի և ՀՀ քաղաքացիներից:

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե եթե Էդմոն Մարուքյանի եղբայրը հրապարակավ ներողություն չխնդրի Ս. Միքայելյանից՝ վերջինի մոր հասցեին ասված բառերի համար, ապա իր համար վատ կլինի, ասաց.

«Սասուն ջան, պարոն Միքայելյան ջան, իմ եղբայրը Ձեր սրբությանը, Ձեր մորը չի կպել: Իմ եղբայրը, այո, վատ բաներ է ասել էն մարդու հասցեին, ով որ իմ վիզը կկտրի: Եթե Դուք իմ վիզը կտրողն եք, ուրեմն Ձեզ ա վեաբերվում: Եթե Դուք իմ վիզը կտրողը չեք, ինչի՞ եք Ձեր վրա վերցրել:

Ես միշտ մտածել եմ, որ իմ վիզը կարող են կտրել թուրքերը՝ քնած ժամանակ, կռվի ժամանակ, չգիտեմ երբ: Իմ վիզը կարան կտրեն թուրքերը: Եթե Դուք իմ վիզը կտրողն եք, բան չունեմ ասելու: Բայց իմ վիզը կտրողը չեք, դրա մասին ուղղակի խոսում եք՝ մեծախոսությամբ: Բայց Դուք դա անողը չեք, էդի Ձեզ չի վերաբերվում: Ինչի՞ եք Ձեր սրբություններն առաջ բերում, պարոն Միքայելյան: Պատրաստ եմ նույն կերպ Ձեր սրբությունների և՛ աջը համբուրել, և՛ նաև գերեզմաններին գալ, ծաղիկ դնել: Մի առաջ մղեք Ձեր սրբություններին: Մի արեք դա: Դուք ինքներդ Ձեզ պաշտպանեք, Դուք Ձեզ Ձեզանով պաշտպանեք: Մի՛ սպառնացեք, պարոն Միքայելյան, Երկրապահ Կամավորական միության ազատամարտիկներով:

Գիտե՞ք, այն օրը, որ Դուք ինձ հարվածել եք, հազարավոր մեր հետևորդներ ինձ զանգել են, եկել են նաև Բաղրամյան 19/ Դեմիրճյան փողոց, որ վրեժխնդիր լինեն: Ես թույլ չեմ տվել: Ես թույլ չեմ տվել, որովհետև մենք էդ մշակույթի մարդը չենք:

Դուք եկել եք ամբիոն, ուզում եք ամբիոնում շահարկեք իմ եղբոր հայտարարությունը, որը… Հայաստանում կա՞ որևէ եղբայր, որը պատրաստ է հանդուրժել իր հարազատ եղբոր վիզը կտրելը: Կա՞ Հայաստանում եղբայր էդպիսի: Ես չեմ ճանաչում նման մարդու: Եթե Դուք կարծում եք նման մարդ կա, խնդիր չկա: Բայց իմ եղբոր հայտարարությունը ուղղված է էն մարդուն, ով կարա իմ վիզը կկտրի: Մարդ կա՞, որ վիզս կարա կտրի: Մի քանի օր անցել ա, կտրող էիք, եկեք կտրեք: Մի քանի օր անցել ա, եղբայրս իրա հայտարարությունը արել ա: Բան ունեք իր հանդեպ անելու, իրա նկատմամբ արեք: Էդ ի՞նչ եք եկել ամբիոնից սպառնում: Ախր պարոն Միքայելյան անգիր գիտեք՝ ում հետ գործ ունեք: Գիտեք, որ մի հատ խփեք, 67 հատ ստանալու եք: Ի՞նչ եք ամբիոնից խոսում: Մեծ մարդ եք:

Ապօրինի գույք եք շահարկում: Մի հատ Հրազդան քաղաքում Ձեր ապօրինի գույքը գնացեք հայտարարագրեք, հիմքերը ներկայացրեք իրավապահ մարմիններին, մի հատ հիմնավորեք, թե 2003թվականի Ռոբերտ Քոչարյանի ընտրությունների ժամանակ ինչ եք արել, նոր կխոսանք: Ինչի՞ մասին ա խոսքը»:

Էդմոն Մարուքյանի դիմեց նաև Ալեն Սիմոնյանին ու ասաց, որ պետք է նաև «ապօրինի գույքի օրենքի հետ կապված ծայրից ծայր ստուգել Խաչատուր Սուքիասյանի գույքը»:

Հիշեցնենք նաև, որ Սասուն Միքայելյանը ԱԺ ամբիոնից նաև անդրադարձել էր մայիսի 8-ի ծեծկռտուքին ու ասել էր. «Ես գիտեմ՝ Մարուքյանն ինչ շոումեն ա: Ես առաջարկում եմ, էն ինչ կատարվել է էս դահլիճում, եթե էդքան տղա ա, մենք երկուսով մանդատները դնենք, մեր կուսակցությունները թող իրենց գործը շարունակեն»:

Մարուքյանի մանդատը վայր դնելու մասին մայիսի 11-ին ԱԺ ամբիոնից խոսել էր նաև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ասել, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կոնֆլիկտ հրահրող կողմ է, այլ ոչ թե զոհ:
«Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը Ձեզ խնդրել ա, որ մի ձև գտնեք մեր մանդատները դնենք: Որ մեր Նիկոլին տեսնեք, ասեք՝ էլ ուրիշ ձև չգիտե՞ս, Նիկոլ: Էդ վերջին ընդդիմախոսների՞ն ես ուզում վերացնես: Մեր մանդատները ընչի՞ դնենք: Ո՞ւմ ենք խփել:

Ա՜յ, Սասուն Միքայելյանը բնական ա, որ պիտի դնի մանդատը, որովհետև նա քաղաքականության հետ կապ չունի: Նա որ խոսում ա, սկի մարդիկ չեն հասկանում՝ ինչ ա ասում: Էլի մարդիկ կան, որ պիտի դնեն մանդատները՝ հետևից խփողներ, բան, մեջքից խփողներ, վիզ կտրողները:

Հայ մարդու վիզ վերջին անգամ կտրել են Բուդապեշտում, մեկ էլ Ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում: Ծեր մարդկանց ականջներ են կտրել, հայ զինվորի գլուխ են կտրել: Մել էլ Սասուն Միքայելյանն ա սպառնացել՝ վիզ կտրելուը: Ուրիշ ես հայ մարդու վիզ կտրող, հայ վիզ կտրողներ չեմ չանաճում: Ո՞ւ եք, բա վիզս խի՞ չեք կտրել… Ո՞ւր եք, եկեք վիսզ կտրեք, ո՞ւր եք…հնն:

Ամաչում եմ Ձեր փոխարեն ա՛յ հաց ուրացողներ, ա՛յ ճանապարհ անցած ուրացողներ: Մանդա՞տ եք ուզում, մանդատ չեք ստանա: Մանդատը դնենք, որ ի՞նչ: Մենք բռնության զոհն ենք, իսկ Դուք բռնության հեղինակները և նախաձեռնողները: Մենք մանդատը դնենք, որ ընդհանրապես անսասան դիկտատուրա հիմնեք երկրում:
Հանդարտվեք: Ձեր մայրերին, Ձեր հայրերին մի բրդեք առաջ: Ձեր հոր, մոր հետ մենք որևէ խնդիր չունենք: Էնքան եղեք, որ Ձեր ինքնասիրության համար պայքարեք: Ուրիշի ինքնասիրությունը ոտնահարելով պատրաստ եղեք դրա պատասխանը տալ»,-անդրադառնալով մանդատը վայր դնելու հարցին ասաց Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ ախկինները գնացել են, գնալու է նաև այսօրվա իշխանությւոնը:

«Դուք այսօր գործում եք շատ հարցերում ավելի վատ, քան նախկինները: Հետևաբար նախկիններ ասելով պետք ա գործողություններով դատենք մարդկանց և, ըստ էության, Դուք ավելի քան նախկին եք, քան նախկինները»,-հավելեց Էդմոն Մարուքյանը:

Տեսանյութեր

Լրահոս