Քարաթափում կենդանաբանական այգու մոտ
![](https://168.am/wp-content/uploads/2020/03/AIN-prkarar.jpg)
Մայիսի 6-ին, ժամը 18:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում` կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: