Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծացել է ավելի քան 10.000-ով
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը մեկ օրում ավելացել է 10 հազար 581-ով՝ ընդհանուրը կազմելով 145 հազար 268:
ՏԱՍՍ գործակալությունը, ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները, տեղեկացնում է, որ ապաքինվել է ավելի քան 18 հազար մարդ, 1356 հիվանդ մահացել է:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսը հաղթահարել է և հիվանդանոցից դուրս է գրվել 1456 մարդ երկրի 68 ռեգիոնում: Վերջին մեկ օրում մահերի թիվն ավելացել է 76-ով:
Օպերատիվ շտաբի տվյալների համաձայն՝ նոր վարակվածներից 5 հազար 352-ի դեպքում ախտանշաններ չեն եղել: Նոր դեպքերից ամենաշատը գրանցվել է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Մուրմանսկում, Դաղստանում: