Եվրոպական քաղաքներում կավելանան հեծանվուղիները, կկրճատվեն ավտոմեքենաները
Եվրոպական քաղաքները մտադիր են բարելավել հեծանվորդների համար նախատեսված ենթակառուցվածքները:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Ֆրանսիայի ավելի քան 100 քաղաք նախատեսում է մոտ ապագայում դառնալ ավելի հարմարավետ հեծանվորդների համար: Փարիզը պլանավորում է ստեղծել 650 կմ նոր հեծանվուղիներ: Աշխատանքների առաջին փուլը կավարտվի արդեն մայիսի 11-ին, երբ աստիճանաբար կմեղմացվի կարանտինի ռեժիմը: Փարիզի իշխանությունները հեծանվային ենթակառուցվածքների բարելավումը նախատեսել էին շատ ավելի վաղ: Քաղաքապետարանը խոստացել է, որ 2024 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ բոլոր փողոցներում հեծանվուղիների հնարավորություն կլինի՝ հանելով կայանատեղերի 72 տոկոսը: Կարանտինի արդյունքում այդ ծրագրերը հնարավոր կլինի իրականացնել ավելի արագ:
Փարիզի նման այդպիսի ծրագրեր ունեն Լիլը, Ռուանը, Լե-Մանը և Մարսելը:
Օրերս հեծանվուղիների ընդլայնման և հետիոտնային ենթակառուցվածքների բարելավման մասին հայատարարել էր Միլանը: Քաղաքում 35 կմ ավտոճանապարհահատված կդառնա հեծանվուղի: