Բաժիններ՝

Թուրքիայում երեխաների 32 տոկոսը աղքատ է

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Գամզե Աքքուշ Իլգեզդին զեկույց է հրապարակել Թուրքիայում անչափահասների սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Ըստ այդմ՝  2019թ․ ավարտի դրությամբ Թուրքիայի անչափահաս բնակիչների թիվը կազմում է 22․8 մլն։ Մասնավորապես 5-17 տարեկանները կազմում են 16 մլն 457․000։ Նրանցից 720․000-ը ստիպված է աշխատել։

Աշխատող երեխաների 80 տոկոսը կամ 574․000-ը 15-17 տարեկան է։ Թուրքիայում ընդհանուր առմամբ 15-17 տարեկան երեխաների թիվը կազմում է 3 մլն 649․000։

Զեկույցում արձանագրվել է նաև, որ Թուրքիայի անչափահաս բնակչության 32 տոկոսն աղքատ է։  2017թ․ դրությամբ աղքատ էին ճանաչվել 6 մլն 893․000 երեխաներ,2018թ․ այդ թիվն աճել էր 443․000-ով կամ գրեթե 6 տոկոսով։

Արձանագրվել է նաև, որ 2012-2018թթ․ ընթացքում գործազուրկ ծնողների կամ խնամակալների խնամքին գտնվող երեխաների թիվը ավելացել է 19 տոկոսով։ 2012թ․ այդ թիվը կազմում էր 1 մլն 210․000, իսկ 2018թ․-ին ՝ 1 մլն 434․000։ Այլ կերպ ասած՝ Թուրքիայում յուրաքանչյուր 100 երեխայից 6-ն ապրում է գործազուրկ ընտանիքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս