Պապուա Նոր Գվինեիայի ափերի մոտ տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բուգենվիլ կղզու Պանգունա քաղաքից 132 կմ արևելք: Օջախը եղել է 16,3 կմ խորության վրա։ Ցունամիի առաջացման մասին չի հայտարարվել։