«Լավրովը ձեզ ընդամենը այկիդո արեց՝ ձեր դեմը դնելով հայ ժողովրդին ստերով կերակրելու անբարո մոլուցքը». Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լավրովի հայտարարությունը Գորդյան հանգույց մի սարքեք, որ հերթով, ով չալարի, արժան-անարժան, փորձի այն քանդել։
Իրականում, մեղքը բացառապես ձերն է, քանզի երկու տարի շարունակ վերից վար՝ Նիկոլից մինչեւ ՔՊ-ական վերջին ֆեյք, հյուսել, կապել ու խճճել եք ստերի այն կծիկը, որի ծայրը արդեն ինքներդ եք կորցրել։
Լավրովը ձեզ ընդամենը այկիդո արեց՝ ձեր դեմը դնելով հայ ժողովրդին ստերով կերակրելու անբարո մոլուցքը։
Մակեդոնացու դերում հայ ժողովուրդն է լինելու, որն արդեն 30 տարի է թույլ չի տալիս ոչ մեկին՝ ներսից թե դրսից, իր ազգային արժանապատվության եւ շահերի հաշվին հարց լուծել։
Ուստի դուք, Նիկոլից մինչեւ ՔՊ-ական վերջին ֆեյք, հիմա մտածեք ոչ թե face-saving-ի, այլ exit-strategy-ի մասին»։
Լավրովի հայտարարությունը Գորդյան հանգույց մի սարքեք, որ հերթով, ով չալարի, արժան-անարժան, փորձի այն քանդել։Իրականում,…
Gepostet von Armen Ashotyan am Mittwoch, 22. April 2020