Բաժիններ՝

 «Բարսելոնայի» նախկին փոխնախագահը կանխատեսել է Մեսսիի և Նեյմարի ապագան

«Բարսելոնայի» նախկին փոխնախագահ Էմիլի Ռուսոն մեկնաբանել է ակումբի տրանսֆերային քաղաքականությունը:

«Կարծում եմ՝ Մեսսին և «Բարսան» կհամաձայնեն պայմանագրի երկարաձգման շուրջ: Համաձայնության գալու համար երկու կողմերը պետք է որոշ զիջումների գնան: Բայց ես շատ կզարմանամ, եթե այս գեղեցիկ պատմությունը շարունակություն չստանա:

Կարծում եմ նաև, որ ամռանը Նեյմարը կվերադառնա «Քամփ Նոու»: Նրա վերադարձը հնարավոր է, այն ինձ ամենևին էլ անիրական չի թվում:

Տեսնենք՝ կբացվի՞ արդյոք տրանսֆերային պատուհանը, թե՞ ոչ: Ես կանխազգացում ունեմ, որ համաճարակը կհանգեցնի ֆուտբոլիստների գների անկմանը, ինչը վատ է վաճառողների համար և լավ է գնորդների համար: Կտեսնենք, թե ինչպես են այդ գործոնները հավասարակշռվելու»,- ասել է Ռուսոն ESPN Deportes-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս