Բաժիններ՝

Էներգետիկայի ոլորտի խոշոր ընկերություններ իրենց կապիտալը դուրս են հանել Հայաստանից. Միքայել Մելքումյան

Ապրիլի 5-ին հրապարակվել են օտարերկրյա ուղղակի ներդումների ծավալների մասին Վիճակագրական պետական կոմիտեի վերջնական արդյունքները: Երբ խոսք էր գնում տնտեսական հեղափոխության մասին, մենք ասում էինք, որ ներդրումների պաշտպանության ինստիտուտը բավարար չէ և հիմա փաստերն ապացուցում են՝ այո՛, մենք ճիշտ էինք:

Այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ նշելով.

«2019 թվականին 2018-ի համեմատությամբ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը տնտեսության իրական հատվածում կրճատվել է ուղիղ 45  տոկոսով: Ստացվել է նաև շատ մի տարօրինակ այլ բան՝ եթե բացեք 2019 թ ապրիլին հրապարակված Վիճակագրական կոմիտեի տեղեկատվությունը, կտեսնեք, որ այդ տարբերությունը 111 միլիարդ դրամ է: Հիմա բացեք և կտեսնեք՝ 111 միլիարդից թիվը իջել է հասնելով  74,9 միլիարդ դրամի: Պարզվում է՝ պաշտոնական տեղեկատվություն տալուց հետո էներգետիկայի ոլորտի խոշորագույն ընկերություններ իրենց կապիտալը հանել են Հայաստանից: Ստացվում է՝ մի կողմից հեղափոխություն է լինում այստեղ, մյուս կողմից՝ կապիտալը դուրս են հանում. Սա ինչպե՞ս հասկանանք»,-հարց բարձրացրեց Միքայել Մելքումյանն, ապա պարզաբանեց միտքը՝ ոչ իրական հատվածում ներդրումների ծավալների մասով առհասարակ թվերը զրոյական են:

«2018 թ. 254,1 միլիոն դոլարը 2019 թ. դարձել է 254.5 միլիոն դոլար՝ 400 հազար դոլարի տարբերություն ունենք: Եկեք հասկանանք, թե ինչպես կարող է 1 տարվա ընթացքում թվերն այսպես փոխվեն և կապիտալը 37 տոկոսով դուրս հոսի Հայաստանից»,-ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս