Կան մարդիկ, որ կարող են երկիրը պահել ու ղեկավարել, կան մարդիկ, որ դրան ունակ չեն․ Վիկտոր Սողոմոնյան

Ցավոք, մենք տարածաշրջանի առաջատարներից մեկն ենք կորոնավիրուսով վարակվածների, հիվանդների թվով։ Մենք գիտենք, որ ընտրություն է եղել, այս մեկին ընտրել են պատգամավոր, այն մեկին էլ՝ վարչապետ։ Բայց հիմա մարդիկ արդեն կարող են համոզվել, թե ինչպիսի կառավարիչներ են նրանք։ Այս մասին «5-րդ ալիք» ՀԸ Ագնեսա Խամոյանի հեղինակային «Հարցազրույց» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Վարչապետը հայտարարում էր, թե ում շունն ա, պինցետով այսպես կանեմ, օղիով չգիտեմ ինչ կանեմ․․․ Դեռ իրենք վտանգի ահազանգ չէին հնչեցրել, իր երեխաներին դպրոց էր ուղարկում, բայց ես արդեն երեխաներիս դպրոց չէի տանում։ Մենք տեսնում ենք, որ, պատկերավոր ասած, բժիշկը կոմպետենտ չէ։ Կառավարիչը սելֆիի համար չէ, լայվի համար չէ։ Իշխանություն չեն ընտրում, որ ինքն իրեն պարգեւավճար բաժանի։ Բայց ես չեմ էլ զարմանում, ինչի հիման վրա պետք էր հույս ունենալ, որ այս մարդիկ կարող ուժեր են։ Պետական կառավարման փո՞րձ ունեն, պետական այրի խոհեմությո՞ւն ունեն, գրագիտությո՞ւն ունեն։ Մենք ունենք իշխանություն, որը կոմպետենտ չէ։ Շատ օրինակներ կարող եմ բերել նախագահ Քոչարյանի գործունեությունից, օրինակ .com-երի խնդիր, ասիական ճգնաժամ, ռուսական դեֆոլտ․․․ մարդիկ նույնիսկ չեն էլ իմացել, ինչ գործիքներով են խնդիրները լուծվել։ Երբ 2008-ի օգոստոսին ռուս-վրացական պատերազմ սկսվեց, նույն օրը Սերժ Սարգսյանի կուտակել է ցորենի, բենզինի, առաջին անհրաժեշտության ապրանքների լրջագույն պաշար։ Ես վերջերս եմ այդ մասին իմացել։ Այն ժամանակ չէին ասում՝ այս եմ արել, այն եմ արել։ Այս կորոնավիրուսի դեմ պայքարը երկարատեւ է, թեթեւամտորեն չի կարելի վերաբերվել, դու չես կարող պատասխանատվությունը կիսել ուրիշների հետ, եթե մարդ է մահանում, ուրեմն դու ինչ-որ բան ժամանակին չես արել», ասել է Վիկտոր Սողոմոնյանը։

Ռ․Քոչարյանի գրասենյակի ղեկավարը կարծիք է հայտնել, որ պոպուլիզմը ուժեղ հարվածներ է ստանալու։ Ըստ նրա, հաջորդ ընտրությունների ժամանակ մարդիկ կհարցնեն՝ ինչ կրթություն ունես, պետական կառամարման համակարգում ինչ փորձ ունես։ «Այս հարցերի պարագայում պոպուլիզմը երկար կյանք չի ունենա։ Ունենք հակառակորդ, որը ռեւանշ է տենչում։ Կան մարդիկ, որ կարող են երկիրը պահել ու ղեկավարել, կան մարդիկ, որ դրան ունակ չեն», ասել է Վիկտոր Սողոմոնյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս