Ձկան պատրաստման լավագույն բաղադրատոմսը
Բաղադրիչներ
1. Թարմ ձուկ – 2 հատ
2. Գազար – 1-2 հատ
3. Սոխ – 1-2 հատ
4. Բուսական յուղ – տապակելու համար
5. Աղ ու համեմունքներ
Պատրաստման եղանակը
1. Ձկները մաքրել:
2. Ներսից և դրսից ձուկը համեմել աղով և համեմունքներով:
3. Գազարն անցկացնել քերիչով, Սոխը բարակ շերտատել:
4. Գազարը և սոխը տապակել բուսայուղով:
5. Ձկները լցոնել միջուկով, փաթաթել փայլաթիթեղով և եփել 30-40 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը