ՊՍԺ-ն հույս ունի Նեյմարին և Մբապեին ևս մեկ մրցաշրջան պահել Փարիզում
Ֆրանսիական ՊՍԺ-ն հույս ունի ևս մեկ մրցաշրջան իր կազմում պահել թիմի առաջատարներ Նեյմարին և Մբապեին: Աս մասին գրում է L’Équipe-ը:
Ըստ պարբերականի, պանդեմիայի պատճառով ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները կընկնեն, և նման դեպքում փարիզյան ակումբը մտադիր է պահպանել ֆուտբոլիստներին: ՊՍԺ ղեկավարությունը հույս ունի, որ Նեյմարը և Մբապեն Փարիզում կմնան ևս մեկ մրցաշրջան:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Բարսելոնա»-ի ղեկավարությունը խոստացել է Նեյմարին, որ ֆուտբոլիստին անպայման կվերադարձնեն կատալոնական ակումբ: Բրազիլացին «Բարսելոնա»-ից հեռացել է 2017 թվականին և միացել ֆրանսիական ՊՍԺ-ին: