Կոնվերս Բանկը գործարկել է նոր Մոբայլ հավելված

Կոնվերս Բանկը գործարկել է նոր Մոբայլ բենքինգ հավելված: Հավելվածը պարզ է, ֆունկցիոնալ հագեցած և ճկուն: «Կոնվերս Բանկը Հայաստանում առաջինն էր, ով դեռևս 2014-ին գործարկեց Մոբայլ բենքինգ հավելված ՝ հաճախորդներին հնարավորություն տալով բանկային գործառնությունները մասամբ տեղափոխել թվային հարթակներ:

Նոր Մոբայլ բենքինգ հավելվածի գործարկումը Բանկի ծառայությունների թվային հարթակ տեղափոխման քաղաքականության շրջանակում հերթական քայլն է:

Հավելվածի զարգացումը շարունակական է լինելու և այդ գործընթացում մենք ակնկալում ենք նաև մեր հաճախորդների ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը։ Մենք բաց ենք լսելու, քննարկելու հավելվածի զարգացման, նոր գործառույթների ավելացման, պարզեցման շուրջ նրանց ցանկություններն ու ակնկալիքները և կյանքի կոչելու դրանք»,- ասել է Կոնվերս Բանկի Մոբայլ բենքինգի կենտրոնի ղեկավար Մարինե Բլեյանը:

Բանկի Մոբայլ հավելվածով հնարավոր է կատարել ոչ միայն «դասական » գործառույթներ՝ հաշվի համալրում, վարկի մարում, փոխանցումներ, վճարումներ, արտարժույթի փոխանակում և այլն, այլև օգտվել որոշ՝ Հայաստանում նախադեպը չունեցող հնարավորություններից:

«Մեր հավելվածը միակն է Հայաստանում, որի միջոցով հնարավոր է, Card to Card միջազգային փոխանցումներ արտասահմանյան բանկերի վճարային քարտերին, Հաշիվների բացում, սպասարկում, Զվարթնոց օդանավակայանի ավտոկայանատեղիի վճարում և այլն: Հավելվածում գրանցողներին՝ գրանցման պահին ավտոմատ կարգով, տրամադրվում է նաև Վիզա վիրտուալ քարտ և հաշիվ, որը պարզ գործիքներ է առցանց հարթակներում գնումների համար »,- ասել է նա:

Նշվել է նաև, որ Մոբայլ Բենքինգ հավելվածի հնարավորությունների մասին առավել մանրամասն Բանկի գործող և պոտենցիալ հաճախորդները կտեղեկացվեն հաջորդիվ՝ այդ կապակցությամբ հրապարակումներից:

Նոր Մոբայլ հավելվածը կարելի է ներբեռնել Android և iOS:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս