Այս աղցանը երկար չի մնա սեղանին
Բաղադրիչներ
- Եփած հորթի միս – 200 գ
- Խաշած ձու – 3 հատ
- Պինդ պանիր -100 գ
- Ընկույզ – 80 գ
- Խաղող
- Աղ ու մայոնեզ
Պատրաստման եղանակը
- Միսը մանր թելերի վերածել կամ կտրատել: Ձուն և պանիրն անցկացնել քերիչով: Ընկույզը մանրացնել:
- Հորթի միսը խառնել մայոնեզի, ընկույզի, պանրի և ձվի հետ: Լցնել աղցանամանի մեջ:
- Աղցանը ծածկել պանրի շերտով (առանց մայոնեզի), շարել խաղողները, կրկին պանիր ցանել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը