Նավթի գներն ընկնում են ավելի քան 4,5 տոկոսով Եվրոպայից ԱՄՆ մուտքի արգելքից հետո

Նավթի համաշխարհային գները մարտի 12-ին նվազում են ավելի քան 4,5 տոկոսով, ինչը կապված է կորոնավիրուսի ֆոնին Եվրոպայից ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ Վաշինգտոնի որոշման հետ, վկայում են սակարկությունների տվյալները։

Երեւանի ժամանակով 9.07-ի դրությամբ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մայիսյան ֆյուչերսների արժեքն ընկել է 4,67 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 34,12 դոլար: WTI մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 4,64 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 31,45 դոլար: Արգելքի հայտարարումից հետո նավթի էժանացումը գերազանցում էր 5 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս