ԱԻ նախարարն ընդունել է քաղաքացիների
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ընդունել է նախապես ցուցակագրված 23 քաղաքացու: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Քաղաքացիների բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում էին Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում աշխատանքի տեղավորմանը:
Խոսելով ընդունելության մասնակիցների հետ, ինչպես նաև լսելով համապատասխան պաշտոնատար անձանց պարզաբանումներն ու դիտարկումները՝ Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարեց մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր կոնկրետ դեպք և հնարավորության սահմաններում լուծում տալ բարձրացված հարցերին:
Յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը՝ սահմանված կարգի համաձայն, արտակարգ իրավիճակների նախարարի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն»,- նշված է հաղորդագրության մեջ: