Բաժիններ՝

Նշվել են աշխարհի այն օդանավակայանները, որտեղ զբոսաշրջիկներն ամենից երկար են տաքսու սպասում

Կազմվել է աշխարհի այն օդանավակայանների վարկանիշը, որտեղ զբոսաշրջիկներն ստիպված են ամենից երկար սպասել տաքսու ծառայությանը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան՝ վկայակոչելով օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը (Eurocontrol)։

Հաշվարկի համար օգտագործվել են միջինացված ցուցանիշները: Պարզվել է, որ զբոսաշրջիկների կողմից տաքսի սպասելու միջին տեւողությամբ ամենախնդրահարույցը Նյու Յորքի Ջ.Ֆ. Քենեդու անվան օդանավակայանն է: Այնտեղ փոխադրամիջոցին օդանավակայանի տարածք մտնելու պահից 18,4 րոպե է պահանջվում, որպեսզի հասնի հաճախորդին: Մոտավորապես նույնքան ժամանակ էլ (միջին հաշվով 18 րոպե) պահանջվում է սպասել նաեւ Միացյալ նահանգների մյուս՝ Ֆլորիդայի Ֆորդ-Լոդերդեյլի օդանավակայանում:

Հնգյակում նաեւ տեղ են գտել Ստամբուլի (16,2 րոպե), Չիկագոյի (15,9) եւ Շանհայի (15,3 րոպե) օդանավակայանները: Տաքսիների անշտապ մատուցմամբ օդանավակայանների համաշխարհային քսանյակում հայտնվել են նաեւ Բոսթոնը, Լոս Անջելեսը, Լագոսը, Ատլանտան, Մեխիկոն, Տոկիոն, Սան-Ֆրանցիսկոն, Դելին, Տորոնտոն, Օռլանդոն, Նյու Ջերսին, Կանկունը, Դենվերը, Պեկինը եւ Դեթրոյթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս