Բաժիններ՝

Բրիտանական ընկերությունը հայտնել է Facebook-ի միլիոնավոր օգտատերերի տվյալների արտահոսի մասին

Facebook սոցիալական ցանցի ավելի քան 267 միլիոն օգտատերերի տվյալների բազան հայտնվել է Համացանցում: Այդ մասին ասված է Comparitech բրիտանական հետազոտական ընկերության հայտարարության մեջ։

Նրա տեղեկատվության համաձայն, Ցանցում հայտնվել են հեռախոսահամարներ, անուններ, օգտահաշվի իդենտիֆիկատոր: Նշվում է, որ առաջին անգամ բազան նկատել են դեկտեմբերի 4-ին, իսկ դեկտեմբերի 12-ին տվյալները հրապարակվել են հաքերական ֆորումում, որտեղից դրանք կարելի էր ազատ ներբեռնել: Փորձագետ Բոմ Դյաչենկոյի կողմից արտահոսի հայտնաբերումից եւ ինտերնետ-պրովայդերին նրա գանգատից հետո բազան արգելափակել են, հավելել են ընկերությունում:

Նշվում է, որ արտահոսը հիմնականում վերաբերել է Միացյալ Նահանգներից Facebook-ի օգտարերերին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս