Բաժիններ՝

Ընտանիքներ վերադարձող 260 երեխաների պետությունը կտրամադրի բնաիրային օգնություն

Կառավարությունը «Երեխաների գիշերօթիկ խնամքի ծառայություններ» միջոցառումից դրամական միջոցները վերաբաշխեց և ուղղեց «Կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին բնաիրային օժանդակության փաթեթի տրամադրում» և «Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաններին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում)» միջոցառումներով իրականացվող ծրագրերին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ 2020 թվականից դադարեցվելու  է «Դիլիջանի  երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ների միջոցով իրականացվող գիշերօթիկ խնամքի ծառայությունները:

«260 երեխաներին, որոնք վերադառնում են իրենց ընտանիքներ, առաջարկում ենք ընդգրկել այս ծրագրերի շրջանակներում և բնաիրային օգնություն տրամադրել: Դրա մեջ մտնում է ծախսած էլեկտրաէներգիայի գումարը, հագուստ, կոշիկ և սննդի զամբյուղ, որը պարունակում է բրինձ, կարագ, բուսական յուղ, ձու, պանիր, շաքարավազ, կարտոֆիլ, միս, ալյուր»,- ասաց Գասպարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս