ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը գնահատել է «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի հեռանկարները
Եվրամիությունն առաջընթացի հույսեր ունի «նորմանդական քառյակի» գագաթնաժողովում, իր գերակայություններից մեկն է համարում ուկրաինական ճգնաժամի խաղաղ եւ կայուն լուծումը, դեկտեմբերի 9-ին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Երեք տարվա ընթացքում «նորմանդական ձեւաչափի» առաջին գագաթնաժողովը Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ տեղի կունենա դեկտեմբերի 9-ին Փարիզում: «Հուսով ենք, որ այդ հանդիպմանը հնարավոր կլինի աշխատանքի շարունակումը եւ առաջընթացն ուկրաինական հակամարտության խաղաղ եւ կայուն լուծման համար: Դա ամենակարեւոր գերակայություններից մեկն է, որոնք մենք պետք է լուծենք Եվրամիությունում»,- Բրյուսելում ասել է նա լրագրողներին՝ ԵՄ-ի երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման սկսվելուց առաջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: