Բաժիններ՝

«Միսս աշխարհ» մրցույթի 2019 թվականի հաղթող է դարձել Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչը

Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) ներկայացուցիչ Զոզիբինի Տունցին դարձել է «Միսս աշխարհ» միջազգային մրցույթի 2019 թվականի հաղթողը: Դեկտեմբերի 10-ին այդ մասին հայտնել է միջոցառման պաշտոնական կայքը։

26-ամյա հաղթողը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ակտիվ մարտիկ է: «Նա սոցցանցերում իր աշավը նվիրել է գենդերային կարծրատիպերի փոփոխմանը: Նա հպարտորեն հանդես է գալիս բնական գեղեցկության օգտին եւ կանանց կոչ է անում իրենց սիրել այնպիսին, ինչպիսին իրենք կան»,- ասված է Զոզիբինի Տունցիի պրոֆայլում: Մրցույթի ֆինալիստների եռյակ են մտել նաեւ Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Մեդիսոն Անդերսոնը եւ մեքսիկուհի Սոֆյա Արագոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս