««Լավրովի կողմից «ազգաբնակչություն» բառի գործածումը համապատասխանում է մեր նմանատիպ հայտարարությունների ոգուն»

«Ինչպես հայտնի է, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցի ընթացքում ուշադրության կենտրոնում էր գտնվում հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը: ՌԴ արտգործնախարարը մասնավորապես կարևորեց Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ադրբեջանական ու հայ համայնքների միջև ուղիղ շփումը, ասաց, որ դա շատ հեռանկարային թեմա է»:

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA պետականամետ լրատվական գործակալությունը, այս մասին ասվում է Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ադրբեջանական համայնքի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ս. Լավրովը շեշտել է Լեռնային Ղարաբաղի ողջ ազգաբնակչության կողմից իրենց ապագան որոշելու կարևորությունը:

«…Մեր բարձրագույն նպատակը մեր հողեր վերադառնալն է, մեր ավերված պատմական, մշակութային, հոգևոր ժառանգությունը վերականգնելը և կրկին մարդկանց՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղ ու երջանիկ կեցություն ապահովելը: Միայն այդ դեպքում է հնարավոր մեր տարածաշրջանում արդար ու հարատև խաղաղության հաստատումը»,- ասվում է հայտարարության մեջ:

Պատրաստեց 168.am-ը 

Տեսանյութեր

Լրահոս