Բաժիններ՝

ԵՄ-ն պետք է զբաղվի իր պաշտպանությամբ, քանի որ կան ոլորտներ, որտեղ ՆԱՏՕ-ն չի երեւում. ֆոն դեր Լյայեն

Եվրամիտությունը պետք է զբաղվի իր պաշտպանության զարգացմամբ, որովհետեւ կան ոլորտներ, որտեղ Բրյուսելը չի տեսնում ՆԱՏՕ-ի մասնակցությունը: Այդ մասին դեկտեմբերի 4-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նոր ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«ՆԱՏՕ-ն ամենաուժեղ պաշտպանական միությունն է աշխարհում: Սակայն ես համոզված եմ, որ կան ոլորտներ ու հարցեր, որտեղ ՆԱՏՕ-ն չի երեւում, բայց որտեղ անհրաժեշտ է, որ ներկա լինի Եվրամիությունը՝ գործելու կարողությամբ»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս