Բաժիններ՝

«Չեմ ուզում խաղացողների ստորագրել հունվարին». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ ակումբը չի պլանավորում ձեռքբերումներ կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Ես չեմ ցանկանում հունվարին ֆուտբոլիստների ստորագրել: Մենք չկարողացանք դա անել ամռանը և չենք կարողանա հունվարին:

Միգուցե մենք կմտածենք, եթե ունենանք հիանալի հնարավորություն ստորագրելու այնպիսի խաղացողի, որն օգտակար կլինի 5-6 տարիների ընթացքում: Բայց դա քիչ հավանական է: Սովորաբար այն խաղացողները, որոնք մեզ հետաքրքրում են, չեն վաճառվում:

Մենք ամռանը չկարողացանք ստորագրել կենտրոնական պաշտպանի, ուստի ստիպված եղանք այնտեղ տեղափոխել Ֆերնանդինիոյին: Մենք պետք է բավարարվենք մեր ունեցած խաղացողներով»,- Գվարդիոլային է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031