Բաժիններ՝

Ճապոնացի բժիշկը հրազենային վերքեր է ստացել Աֆղանստանում

Ճապոնացի բժիշկ եւ «Փեշավարյան ընկերություն» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Տեցու Նակամուրան հրազենային վերքեր է ստացել Աֆղանստանի արեւելքում: Նրա ավտոմեքենան դարանն է ընկել Նանգարհարի նահանգում: Այդ մասին հայտնել է NHK հանրային հեռուստատեսությունը:

73-ամյա Նակամուրան տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ որոշ տվյալների՝ հարձակման ժամանակ սպանվել են բժիշկ Նակամուրայի հինգ ուղեկցողներ: Նակամուրան, որը Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքից է, երկար տարիներ բարեսիրական ու բժշկական գործունեությամբ է զբաղվում Աֆղանստանում: 2000 թվականին այդ երկրում երաշտի ժամանակ նա կարողացավ միջոցներ ներգրավել տուժած շրջաններում ոռոգման համակարգեր կառուցելու համար: 2018 թվականին Աֆղանստանի կառավարությունը Նակամուրային պարգեւատրել է շքանշանով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս