Բաժիններ՝

Մահացել է Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Մեսսին

90 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի հետազոտող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Մեսսին: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Պատմաբանի ազգականների խոսքով՝ նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությունից: Մեսսին մահացել է Նյու Յորքի նահանգի Էրվինգտոն քաղաքի իր տանը:

Ինչպես նշում է գործակալությունը, Մեսսիին ճանաչում բերեց 1967 թվականին լույս տեսած «Նիկոլայը եւ Ալեքսանդրան» գիրքը Ռուսաստանի Նիկոլայ Երկրորդ կասրի մասին: Այն ավելի ուշ էկրանավորվեց: Մեսսին 1981 թվականին Պուլիտցերյան մրցանակի արժանացավ լավագույն կենսագրության համար: Խոսքը վերաբերում է Ռուսաստանի Պյոտր Առաջին կայսրի մասին գրքին: Դրա մոտիվներով ավելի ուշ սերիալ նկարահանվեց: Այն ստացավ Emmy-ի երեք պարգեւ: Մեսսին նաեւ «Եկատերինա Մեծը» նշանավոր գրքի հեղինակն է: Մեսսին ծնվել է 1929 թվականին Քենտուկիի նահանգի Լեքսինգտոն քաղաքում: Նա ամերիկյան եւ եվրոպական պատմություն է ուսանել Ելի եւ Օքսֆորդի համալսարաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս