«Մենք չենք կարող հիմա այլ նախարարի վերաբերյալ գործընթաց սկսել». Էդմոն Մարուքյանը՝ Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու ՀՅԴ առաջարկի մասին
Հայ հեղափոխական դաշնակցությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցով դիմել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ստացել ենք նամակ, պատասխանել ենք: Խորհրդրարանի խմբակցությունները չեն կարող մեկ նստաշրջանի ընթացքում մի քանի նախարարի անվստահություն հայտնել: Մենք Ֆինանսների նախարարին անվստահություն արդեն հայտնել էինք, մերժվել էր, այս եկող նստաշրջանում այլ նախարարի վերաբերյալ արդեն գործընթաց կար սկսված, և մենք չենք կարող հիմա էլ արդեն այլ նախարարի վերաբերյալ գործընթաց սկսել»,- ասաց Մարուքյանը: