Բիշքեկում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի մասնակիցները 20-ից ավելի հարց են քննարկելու

Բիշքեկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները տարբեր ոլորտների վերաբերող 20-ից ավելի հարց են քննարկելու: Այդ մասին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Դանիյար Սիդիկովը:

«ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում դրա մասնակիցները կքննարկեն տարբեր ոլորտների վերաբերող 21 հարց»,-հայտարարել է Սիդիկովը: Նա ճշտել է, որ խորհրդի լիագումար նստաշրջանի շրջանակում պլանավորված է նաեւ կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների, ԱԳ նախարարությունների ղեկավարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է ՀԱՊԿ-ի կայքում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները նոյեմբերի 28-ին Բիշքեկում կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերը: Նշվել է, որ նոյեմբերի 28-ին Բիշքեկում Ղրղզստանի ղեկավարի նախագահությամբ կկայանա ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

«Մի շարք հարցեր, մասնավորապես, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության խնդիրները եւ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու իրադրությունը, Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն նեղ կազմով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս