Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ն երկրի ներքին գործերին միջամտություն է համարել արտաքին աջակցությունը բողոքներին

Թեհրանն օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների կողմից Իրանում տեղի ունեցող բողոքներին աջակցությունը միջամտություն է համարում երկրի ներքին գործերին: Այդ մասին նոյեմբերի 25-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։

«Բողոքներին աջակցությունը միջամտություն է Իրանի ներքին գործերին»,-ասել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Press TV հեռուստաալիքը: Մուսավին պնդել է, որ «մի շարք պետություններ զարմանալիորեն պաշտպանել են խռովարարներին Իրանում»:

«Իրանի կառավարությունը ճանաչում է խաղաղ բողոքի մարդկանց իրավունքը, սակայն հարկ է տարանջատել նրանց, ովքեր զբաղվում են անկարգություններով,-հավելել է նա:-Ցավոք, այդ իրադարձություններին մասնակցել են ահաբեկչական ուժեր»:

Նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ է մտել բենզինի գինը եռակի բարձրացնելու մասին կառավարության որոշումը: Դրանից հետո երկրի մի շարք քաղաքներում տեղ են ունեցել բողոքի ակցիաներ, ոստիկանության հետ ընդհարումներ:

Աշխարհի մի շարք քաղաքական գործիչներ հանդես են եկել բողոքողների նկատմամբ Թեհրանի գործողությունների քննադատությամբ: Այսպես, Եվրամիության ներկայացուցիչները կոչ են արել Իրանի իշխանություններին ու իրավապահ մարմիններին՝ զսպվածություն ցուցաբերել բողոքների նկատմամբ եւ երկխոսություն սկսել նրանց հետ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն իրանցի բողոքներին խնդրել է լուսանկարներ ու տեսագրություններ ուղարկել Պետդեպարտամենտ, որոնք վկայում են իշխանությունների կողմից ցույցերի ճնշման եւ մարդու իրավունքների այլ խախտումների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս