«Ինձ բոլոր ճանաչողները գիտեն, որ ես երբևէ չեմ կարող անել մի բան, որը դեմ կլինի իմ Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության շահերին». Անդրանիկ Հովհաննիսյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է նրա կողմից ՀՀ պետական անվտանագությանը գոյություն ունեցող սպառնալիքների պատճառով:
Այդ մասին Aysor.am-ի հարցմանն ի պատասխան երեկ տեղեկացրել էին ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից:
Այսօր Անդրանիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում https://www.facebook.com/andran1k.hovhannisyan դիմել է հայ ժողովրդին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Ցավով տեղեկացա, որ Հայաստանի Հանրապետության Անվտանգության ծառայությունը տարածում է կեղծ տեղեկություն այն մասին, որ իմ մուտքը դեպի ՀՀ փակ է այն պատճառով, որ ես վտանգ եմ ներկայացնում ՀՀ անվտանգության համար։
Հայտարարում եմ, որ նշված տեղեկությունը բացարձակ սուտ է և որևէ կերպ չի կարող առընչություն ունենալ իմ անձի հետ։
Դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայ ժողովրդին՝ հայտարարելով, որ եթե դեպի ՀՀ իմ մուտքի արգելքը հանվի, պատրաստ եմ առաջին իսկ չվերթով վերադառնալ Հայաստան, և եթե Անվտանգության ծառայությունը կկարողանա ապացուցել, որ ես վտանգ եմ ներկայացնում Հայաստանի և Հայ ժողովրդի համար, կամ երբևէ որևէ հանցանք եմ գործել՝ ուղղված Հայոց պետականության դեմ, թող ինձ կալանավորեն և դատեն օրենքով սահմանված կարգով։ Այլապես, կարող եմ եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության Անվտանգության ծառայությունը իրականացնում է գործողություններ, որոնք ծառայում են ոչ թե Հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության, այլ մեր թշնամի Ադրբեջանի և նրա ժողովրդի շահերին։
Ինձ բոլոր ճանաչողները գիտեն, որ ես երբևէ չեմ կարող անել մի բան, որը դեմ կլինի իմ Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության շահերին»,-ասված է Անդրանիկ Հովհաննիսյանի գրառման մեջ:
Հայ ժողովրդին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ցավով տեղեկացա, որ Հայաստանի Հանրապետության Անվտանգության ծառայությունը…
Gepostet von Andranik Hovhannisyan am Dienstag, 19. November 2019