Քաղցր պիցցա՝ ամանորյա նախաճաշի համար
Բաղադրիչներ
1. Խմոր պիցցայի համար
2. Կաթնաշոռային փափուկ պանիր – 120 գ
3. Դարչին – 1 թ/գ
4. Հապալասի մուրաբա – 1/3 բաժակ
5. Թարմ հապալաս – 1 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացնել մինչև 210 աստիճան:
2. Կաթնաշոռային պանիրը և դարչինը խառնել: Ստացված զանգվածը տարածել խմորի վրա: Վրան լցնել հապալասի մուրաբան: Մակերեսին թարմ հապալաս շաղ տալ:
3. Պիցցան 15 րոպե դնել ջեռոցի մեջ:
4. Հանել պիցցան ջեռոցից, մի փոքր սառելուց հետո մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը