Բաժիններ՝

Հիասքանչ խմոր պիցցայի համար. հազարավոր բաղադրատոմսերից սա ամենաճիշտն է

Բաղադրիչներ

1. Ալյուր – 175 գ
2. Գոլ ջուր – 125 մլ
3. Դրոժ – 1 թ/գ
4. Աղ – 1/4 թ/գ
5. Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Գոլ ջրի մեջ ավելացնել աղը և դրոժը, ավելացնել ալյուրի 1/3 մասը, լավ խառնել և թողնել (մինչև պղպջակների առաջանալը):

2. Հետո աստիճանաբար ավելացնել մնացած ալյուրը, հունցել առաձգական խմոր:

3. Ծածկել սրբիչով և թողնել, որ խմորը բարձրանա տաք տեղում:

4. Բարակ գրտնակել և օգտագործել ցանկացած տեսակի միջուկի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս