Հունական Կալամատա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է կանգնեցվել
Հունաստանի հարավարևմտյան շրջանում գտնվող Կալամատա նավահանգստային քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է կանգնեցվել:
Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը պատկանում է տեղի հայ համայնքին, որը հավանության է արժանացել քաղաքապետարանի կողմից:
Հուշարձանի բացման արարողությունը գլխավորել է Հայ Առաքելական Եկեղեցու հունահայոց թեմի առաջնորդ, Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը:
Հուշարձանի հիմքում Հայաստանից բերված խաչ է տեղադրվել՝ պատրաստված կարմիր մարմարից:
Հուշարձանի բացման արարողությանը նախորդել է սուրբ պատարագը, որին ներկա են եղել տեղի պաշտոնյաներն ու պատգամավորները: