Մոսկվայում բացվել է Գայանե Խաչատրյանի ցուցահանդեսը
Մոսկվայում ժամանակակից արվեստի STS արտ-լաբորատորիայում բացվել է նկարչուհի Գայանե Խաչատրյանի անհատական «Ագուլիս» ցուցահանդեսը, որտեղ, գեղանկարչական աշխատանքների հետ միասին, ցուցադրվում է նկարչուհու արխիվն ու նրա հետ կապված դոկումենտալ նյութերը: Ցուցադրությունը նվիրված է Գ. Խաչատրյանի 70-ամյակին:
Նրա արվեստով հիացել են Մարկ Շագալը, Տոնինո Գուերան և Անդրեյ Տարկովսկին: Հետաքրքիր է, որ անգամ ցուցահանդեսի մասին լուսաբանող ռուս լրագրողները նկատում են, որ տաղանդավոր մարդիկ իրենց կենդանության օրոք պատշաճ կերպով չեն գնահատվում, և այդ մարդկանցից մեկն էլ նկարչուհի Գ. Խաչատրյանն է:
Նկարչուհին իր կտավներում հիմնականում աշխատում էր մոգական ռեալիզմ ոճի մեջ, որի պատճառով նրան իր կենդանության օրոք անհատական ցուցահանդես ներկայացնելու թույլտվություն չէին տալիս: