Բաժիններ՝

Դելիում օդի աղտոտման պատճառով սահմանափակել են մասնավոր ավտոմեքենաների երթևեկությունը

400Այն ավտոմեքենաների երթեւեկությունը, որոնց գրանցման համարանիշերն ավարտվում են զույգ թվով, իրավունք չունեն երթեւեկել կենտ ամսաթվով օրերին, եւ, ընդհակառակը, «կենտ» համարանիշերով ավտոմեքենաները չեն երթեւեկելու զույգ օրերին:

Իշխանությունները հայտարարել են, որ օրական գրեթե 1,2 մլն գրանցված փոխադրամիջոցներ երկու շաբաթ Դելիում չեն երթեւեկելու քաղաքի փողոցներում:
Նախօրյակին Դելիի վարչակազմի ղեկավար Արվինդ Քեջրիվալն արձանագրել է, որ օդի աղտոտման մակարդակը Հնդկաստանի հյուսիսում հասել է «անտանելի մակարդակի»: Ինչպես հայտնել է BBC-ն, օդը Հնդկաստանի մայրաքաղաքում պաշտոնապես ճանաչվել է առողջության համար վտանգավոր:

Ավելի վաղ էկոլոգիական իրադրության կտրուկ վատթարացումը Նյու Դելիում Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանություններին հարկադրել էր փակել բոլոր դպրոցները:
Կառավարական փորձագետների խմբի հայտարարության համաձայն՝ օդի սաստիկ աղտոտումը Նյու Դելիում անբարենպաստ հետեւանքների կհանգեցնի բնակչության, հատկապես երեխաների առողջության համար: Այս եզրակացությունը հաստատում են օդի աղտոտման մակարդակի՝ Հնդկաստանի մայրաքաղաքի տարբեր շրջաններում անցկացված մոնիթորինգի տվյալները: Այն, Reuters-ի հաղորդագրության համաձայն, ցույց է տալիս օդում PM 2.5 մասնիկների կուտակման մակարդակի թույլատրելի մակարդակի զգալի գերազանցում:
PM 2.5 մասնիկները չափազանց վտանգավոր են առողջության համար: Դրանք կուտակվում են օրգանիզմում եւ առաջ բերում սիրտ-անոթային հիվանդությունների, շնչուղիների հիվանդությունների եւ թոքերի քաղցկեղի զարգացում:

Հնդկաստանի մայրաքաղաքում էկոլոգիական իրադրության վատթարացումը պայմանավորված է հարեւան նահանգներից եկող ծխով, որտեղ գյուղացիներն այրում են գյուղատնտեսական մթերքների մնացորդները եւ այդպիսով դաշտերն ազատում նոր ցանքի համար: Ինչպես ավելի վաղ հայտարարել են Հնդկաստանի առողջապահության մարմինների ներկայացուցիչները, Նյու Դելիի գոտում աղտոտված օդը քաղաքացիների կյանքը կրճատում է մոտավորապես յոթ տարով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս